Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Խաղողի մթերման համար մոտ 100 մլն դոլարի վարկային ռեսուրսներ են անհրաժեշտ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

– Պարո՛ն Հարությունյան, կոնյակ և գինի արտադրող ու արտահանող ընկերություններն այս տարի իրացման խնդիրներ ունեն: Եվ կարծիք կա, որ դրա պատճառով այս տարի խնդիրներ կառաջանան նաև խաղողի մթերման հարցում: Ձեր կարծիքով` ի՞նչ ծավալի խնդիրներ կարող են առաջանալ:

– Այն, որ հիմա կոնյակի և գինու արտահանումն առնվազն 30 տոկոսով նվազել է, դա փաստ է: Եվ այն, որ ներքին իրացումը նույնպես վատացել է, դա նույնպես փաստ է: Բայց խաղողի մթերումը հիմնականում իրականացվում է 10-12 խոշոր ձեռնարկությունների միջոցով, որոնք ռեսուրսներ ունեն: Եվ, ամենայն հավանականությամբ, այս տարի կմթերվի անցած տարվա մթերվածի 80-90 տոկոսը: Այսինքն` ոչ մի հատիկ խաղող դաշտում չի մնա, և գյուղացիները թող անհոգ մնան: Բայց այստեղ երկու այլ խնդիր կա՝ ի՞նչ գին կառաջարկեն գյուղացիներին, և ե՞րբ կկատարեն վճարումը: Այդ հարցով էլ կառավարության հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի դեկտեմբերին գյուղացիներին վճարները կատարվեն: Մոտ 100 մլն դոլարի չափով գումար է հարկավոր, որ ամբողջ խաղողը մթերվի: Պետք է վարկային միջոցներ տրվեն մթերող ընկերություններին, որ նրանք կարողանան վճարում իրականացնել: Մթերման համար տարեկան մոտ 150 մլն դոլար է անհրաժեշտ, մեր ընկերություններն այդ գումարի խիստ կարիքն ունեն, և այդ գումարն անպայման պետք է հայթայթել:

– Ձեր կարծիքով` ո՞ր ընկերություններն այս տարի կկարողանան անցած տարվա ծավալով խաղող մթերել:

– Անցած տարվա ծավալով կարող են մթերել Երևան կոնյակի գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, նաև՝ Գագիկ Ծառուկյանի գործարանը: Այսինքն` ամենախոշորները կմթերեն անցած տարվա ծավալի առնվազն 90 տոկոսը:

– Անցած տարի, ընդհանուր առմամբ, որքա՞ն խաղող է մթերվել:

– 160 հազար տոննա: Ըստ մեր նախնական հաշվարկների` այս տարի առանց որևէ խնդրի առնվազն 140 հազար տոննա կմթերվի: Այստեղ խոսքը միայն տնտեսագիտությանը չի վերաբերում, այստեղ խոսքը նաև քաղաքականությանն է վերաբերում: Իշխող կուսակցության նպատակն է, որ անպայման պետք է այդքան ծավալ մթերվի: Այստեղ նաև քաղաքական որոշման մասին է խոսքը:

– Բայց իշխող քաղաքական ուժը կարո՞ղ է «Պեռնո Ռիկար»-ին կամ Գ.Ծառուկյանին ստիպել` անցած տարվա մթերման ծավալները պահել:

– «Պեռնո Ռիկարն» իշխող քաղաքական ուժի հետ կապ չունի: Այդ ընկերությունը մշակույթ ունի և բիզնես-պլաններ, որոնց համաձայն` նա 35.000-40.000 տոննա պետք է մթերի: Եվ բարի կամք ու ցանկություն ունի կատարելու իշխող քաղաքական ուժի խնդրանքը: Իսկ դա արդեն ընդհանուր մթերման ծավալների մոտ 40 տոկոսն է: Կարծում եմ` 20.000 տոննայից ավելի կմթերի նաև Պռոշյանի կոնյակի գործարանը: Այս գործարանն իր արտադրանքի 40 տոկոսն այլ շուկաներ է արտահանում, միայն Ռուսաստանի հույսին չէ: Նրանք հիմա Չինաստան, Արևելյան Եվրոպայի շուկաներ են մտնում:

– Իշխող կուսակցության անդամ, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն էր դժգոհում, որ իր արտադրանքը ճգնաժամի պատճառով ռուսական շուկայում չի իրացվում, այդ պատճառով գործարանն այս տարի ֆինանսական միջոցների ու մթերման խնդրի առաջ է կանգնել:

– «ՄԱՊ»-ը, իսկապես, իրացման հետ կապված խնդիրներ ունի, բայց պետք չէ գյուղացիներին մտահոգել: Մթերմանը դեռ 4-5 ամիս ժամանակ կա, և գուցե ֆինանսներ գտնելու հնարավորություններ լինեն: Համենայն դեպս, խնդիրն ավելի շատ գինի արտադրողների մոտ է, իսկ ճգնաժամը` հիմնականում փոքր ու միջին ընկերությունների. նրանք գրեթե սնանկացման եզրին են:

– Իսկ Գ.Ծառուկյանի ընկերությունը որքա՞ն է մթերելու: Օրեր առաջ նա մեկնել էր Արարատի ու Արմավիրի մարզ և գյուղացիներին վստահեցնում էր, որ նրանց ողջ խաղողը կմթերի:

– Որքան ինձ հայտնի է, նախնական տվյալներով` նրանք մոտ 15.000 տոննա կամ ավելի շատ կմթերեն: Ծառուկյանի գործերը լավ են, նա ունի զարգացող շուկաներ: Խոսքը վերաբերում է ոչ այնքան մեծ գումարների, որ նա չկարողանա մթերել: Եվ եթե ասել է` կմթերի, ուրեմն՝ կմթերի: Հատկապես, որ նա հիմա քաղաքականությունից դուրս է եկել և խոսում է միայն բիզնեսի լեզվով: Իսկ, ընդհանուր առմամբ, եթե հունվար-փետրվար ամիսներին գինու և կոնյակի արտահանումը 60-70 տոկոս անկում էր ունեցել, այսօր արդեն անկումը կրճատվել է 30 տոկոսի: Առաջիկա ամիսներին անկումը կնվազի մինչև 10-20 տոկոսի: Եվ այդ ճյուղը ճգնաժամից դուրս կգա, հավանաբար, օգոստոս ամսին: Մեծերն ունեն ռեսուրսներ ու հնարավորություններ, և գյուղացին չի նեղանա: Խնդիրներ կունենան փոքր ձեռնարկությունները, բայց դրանք շուկայի մոտ 20 տոկոսն են զբաղեցնում:

– Իսկ այդ ոլորտում գոյություն ունեցող ճգնաժամի պատճառով հնարավո՞ր է` այս տարի խաղողի մթերման գինը ընկնի:

– Անցած տարի մթերման միջինը 145 դրամ էր: Այս տարի չեմ կարծում, թե գինն իջնի: Միգուցե 5 դրամով իջնի, բայց` ոչ ավելին: Չեմ էլ կարծում, թե կարող է բարձրանալ, այդքան ռեսուրսներ չկան: Կարծում եմ` նույնը կմնա: Անցած տարի մոտ 240.000 տոննա խաղող է արտադրվել, որից մոտ 160.000 տոննան մթերվել է: Այս տարի շատ լավ տարի է, և լավ բերք է սպասվում: Իմ հաշվարկներով` մոտ 250 հազար տոննայի չափ կունենանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում