Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ստատուս քվոյին սպառնացող ամենամեծ վտանգը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հերթական տարեդարձը հերթական անգամ ստատուս քվոյի պահպանման հնարավորությունների վերաբերյալ հարցադրումների առիթ դարձավ, որոնք, մեծ հաշվով, մշտապես ուղեկցել են ղարաբաղյան հակամարտության գործընթացը:

Ավելի քան քսան տարի ձգվող կարգավորման գործընթացում բազմիցս պարբերաբար հնչել են միջազգային տարբեր կազմակերպությունների՝ թե՛ միջնորդների, թե՛ նրանց աջակցող կառույցների գնահատականներն առ այն, որ ստատուս քվոն երկար պահել անհնար է: Սակայն ստատուս քվոն պահվում է արդեն ավելի քան քսան տարի: Իհարկե, այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր զարգացումներ, երբեմն՝ փոփոխությանը շատ մոտ, երբեմն՝ իմիտացիոն, սակայն իրավիճակը շարունակել է պահպանվել մինչ այսօր: Սակայն եթե առ այսօր այն հաջողվել է պահպանել, դա ամենևին ինքնաբերաբար չի երաշխավորում, որ հնարավոր կլինի այն պահպանել նաև հետագայում: Ընդ որում՝ այստեղ երաշխիք չի կարող լինել և այն, որ տարածաշրջանում պատերազմը կամ թեժացումները ձեռնտու չեն աշխարհաքաղաքական կենտրոններին, նրանց պետք չէ եղած աշխարհաքաղաքական թեժ գոտիներին ավելացնել ևս մեկը, ունենալ խնդիրներ Իրանի սահմանին կամ դեպի Հյուսիսային Կովկաս, դեպի Թուրքիա և այլն:

Վերջին հաշվով, 21-րդ դարն իր տեխնոլոգիական առաջադիմությամբ տվել է նախկինում աներևակայելի հնարավորություններ, և կառավարվող կամ կառավարելի պատերազմ հասկացությունը ներկայումս ամենևին զարմանք կամ տարակուսանք առաջացնող չէ: Ավելին՝ ներկայումս կարծես թե բոլոր պատերազմներն էլ կառավարելի են, և հետևաբար՝ «պատերազմը ձեռնտու չէ» արտահայտությունը ժամանակակից աշխարհում դարձել է, մեղմ ասած, հարաբերական հասկացություն: Որովհետև առաջացել են կառավարվող և անվերահսկելի պատերազմ երևույթները, իսկ դրանք տարբեր բաներ են, հետևաբար՝ մի բան է անվերահսկելի, տարերային, չենթարկվող պատերազմի ձեռնտու կամ ոչ ձեռնտու լինելը, և մեկ այլ բան է վերահսկելի, կառավարելի, կազմակերպված և մանրամասն մշակված, իսկ որոշ դեպքերում էլ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների միջև փոխհամաձայնեցված պատերազմը:

Ասել է թե՝ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանման որևէ կայուն երաշխիք ներկայումս չկա, եթե նույնիսկ ենթադրենք, որ երբևէ եղել է: Ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական սուբյեկտների միջև հարաբերությունից, նրանց խնդիրներից, հակադրության աստիճանից, համադրության հնարավորություններից: Իսկ քանի որ ներկայումս իրադարձությունները զարգանում են բավական լայն ճակատով և սեղանին դրված են ոչ թե առանձին տարածաշրջանների, այլ խոշոր հաշվով ընդհանուր աշխարհակարգի խնդիրներ, նաև մոլորություն կլինի կարծել, թե քանի որ կան այլ թեժ կետեր, Ղարաբաղում որևէ զարգացման ժամանակ կամ տրամադրություն աշխարհի ուժեղները չեն ունենա:

Այդ մոտեցումը իրատեսական կարող էր լինել այն դեպքում, եթե աշխարհաքաղաքական գործընթացները զարգանային լոկալ տրամաբանությամբ: Բայց դրանք այժմ ընթանում են նոր աշխարհակարգի ձևավորման առանցքի շուրջ, ինչը նշանակում է, որ քննարկումների ճակատը լայն է և ներառում է բոլոր այն հանգուցային կետերը, որոնք հանդիսանում են աշխարհաքաղաքական կարևոր հիմնասյուներ համաշխարհային համակեցության, միջազգային անվտանգության համար: Իսկ ղարաբաղյան խնդիրը դրանցից առանցքայիններից մեկն է, հետևաբար այն չի կարող դուրս մնալ ուշադրությունից: Այլ հարց է, թե որ պահին ուշադրության ինչպիսի աստիճան կլինի: Իսկ դա կանխատեսելը բավական բարդ է, որովհետև ներկայումս աշխարհում թեժացումները տեղի են ունենում զգալիորեն նաև բավական անկանխատեսելի զարգացումներով:

Օրինակ՝ մի քանի շաբաթ առաջ հազիվ թե որևէ մեկը իրատեսական համարեր, կամ համենայնդեպս շատ քչերը կհամարեին, որ Եմենի խնդիրը կարող է դառնալ միջազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը, և ասենք՝ ռուս-ամերիկյան հանդիպումներում դասվել իրանական, սիրիական կամ ուկրաինական խնդիրների շարքին: Մինչդեռ այսօր Սոչիում ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ իշխանության հետ քննարկում է նաև այդ խնդիրները: Դա ևս մեկ վկայություն է, որ չկա երաշխիք, որ վաղը նույն կերպ քննարկման անհրաժեշտություն չի առաջացնի ղարաբաղյան խնդիրը:

Այդ տեսանկյունից, Հայաստանում վերջապես պետք է հաղթահարվի այն «արխայինությունը», թե Ղարաբաղի հարցում պատերազմ, թեժացում որևէ մեկին պետք չէ, հետևաբար՝ ստատուս քվոն ինչպես պահպանվել է 21 տարի, այդպես էլ կշարունակի պահպանվել ևս այդքան: Հայաստանին հարկավոր է դրա փոխարեն վերջապես ձեռնամուխ լինել պետական, հասարակական-քաղաքական մասշտաբով ձևակերպել մոտեցումներ, հայեցակարգեր այդ ստատուս քվոյի կապակցությամբ, հանրայնորեն, պետականորեն հասկանալ և ձևակերպել՝ ինքներս մեզ համար, նաև աշխարհի համար, թե ինչ է Հայաստանի ու Արցախի համար ստատուս քվոն: Այդ հարցի պատասխանը Հայաստանում չունի ռազմավարական ձևակերպում, առավել ևս քաղաքական մակարդակում, երբ այդպես էլ հստակ չէ, թե արդյո՞ք ստատուս քվոն մեզ համար բանակցային առարկա է, թե՞ սկզբունքորեն ենթակա չէ քննարկման:

Վերջին հաշվով, Հայաստանի իշխանությունը հրադադարից ի վեր բոլոր ժամանակներում այդ խնդրի շուրջ է վարել բանակցությունը, մասնակցել է դրա շուրջ կառուցված բանակցությանը: Ստացվել է աբսուրդային իրավիճակ՝ Հայաստանն իշխանական մակարդակով արդեն երկու տասնամյակ, ըստ էության, բանակցում է ստատուս քվոյի փոփոխության տարբերակների շուրջ, միևնույն ժամանակ ներքին սպառման համար որպես հաջողություն է ներկայացվում այն, որ ստատուս քվոն պահպանվում է:

Սա վկայում է այն մասին, որ արտաքին քաղաքական, նաև անվտանգության համար կարևորագույն հարցում Հայաստանը վարում է ողնաշարից զուրկ քաղաքականություն, ինչն առաջին հայացքից ճկունության հիմք է կամ հնարավորություն է թվում, իսկ իրականում հանդիսանում է անպատասխանատվության հիմք, որովհետև այլ հարցերում փորձը ցույց է տվել, որ արտաքին կարևոր խնդիրներում Հայաստանի իշխանությունը բացարձակ զուրկ է ճկունությունից և կայացնում է պարտադրված որոշումներ այնտեղ, որտեղ հենց ճկունությունը պետք է լիներ նվազագույնը: Փոխարենը այդ որոշումները կայացվում են հանրության առաջ պատասխանատվության բացարձակ բացակայությամբ:

Ասել կուզի՝ կարևոր հարցերում ողնաշարի բացակայությունը թե՛ իշխանության, թե՛ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար ոչ թե արտաքին աշխարհի առաջ ճկունության, այլ հասարակության առաջ պատասխանատվություն չստանձնելու, որևէ մակարդակի նշաձող չճանաչելու, չունենալու համար է: Այդ իրավիճակում հարցերը՝ ստատուս քվոն կմնա, թե ոչ, բացարձակապես իմաստազրկվում են: Ի՞նչ իմաստ ունեն դրանք մի հասարակության համար, որն իր համար չունի հստակ որոշումներ ու սահմանումներ, թե ինչի համար է իրեն անհրաժեշտ ստատուս քվոն:

Համենայնդեպս այն, ինչի համար մինչ այժմ օգտագործվել է՝ մեղմ ասած, տալիս է տխուր և նույնիսկ ամոթալի եզրահանգումների կարիք, քանի որ հաղթական ստատուս քվոն Հայաստանում երկու տասնամյակի ընթացքում ծառայեցվել է ոչ թե ամուր պետության, կայուն և զարգացող պետականության ապահովման, այլ հասարակության բարոյահոգեբանական և նյութական շահագործման: Եվ այս տեսանկյունից, հրադադարից ավելի քան 21 տարի անց ստատուս քվոյին սպառնացող ամենամեծ վտանգը հենց այդ իրականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում