Google Inc-ը պատրաստ է առաջարկել իր ինքնակառավարվող առաջին ավտոմեքենաների նախատիպերը` ընդհանուր օգտագործման ճանապարհներին փորձարկելու համար արդեն այս ամռանը: Այս մասին գրում է Interfax-ը:
Google-ի այդ նախագծի տնօրեն Քրիս Ուրմսոնը գրել է, որ ընկերությունը պատրաստվում է ճանապարհ դուրս բերել մի քանի անօդաչու սարքեր` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին-Վյու քաղաքում, որտեղ գտնվում է նրա շտաբ- գրասենյակը: Այդ փուլում ավտոմեքենաների տեղաշարժը կապահովեն Google-ի վարորդները:
Ընկերությունն արդեն 25 ավտոմեքենա է թողարկել: Փորձարկումները տեղի կունենան մի քանի խմբաքանակներով: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը՝ 25 մղոնը կլինի (40 կմ/ժ):






































