Մայիսի 16-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասին: Մի քանի օր առաջ Վատիկանը հայտարարել էր «Պաղեստին պետության» հետ առաջին պայմանագրի ստորագրման մտադրության մասին:
Հանդիպման ընթացքում Հռոմի պապը Մահմուդ Աբասին «խաղաղության հրեշտակ» է անվանել: Աբասին շնորհելով սուրբ Մարտինի շքանշան՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Նա խաղաղության հրեշտակ է, որը ոչնչացնում է պատերազմի չար ոգիները: Դուք նույնպես խաղաղության հրեշտակ եք»:
Մայիսի 17-ին սրբերի դասն են դասվելու 2 արաբ միանձնուհիներ՝ Մարիամ Բաուարդի Խադադը Գալիլեայից, ով ծնվել է 1846-ին, և Մարիա Ալֆոնսինան Երուսաղեմից (1842-1927):








































