Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում հրաժարվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից:
«Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Մենք երբեք չենք ասել, թե ցանկանում ենք վաճառել Հենրիխի տրանսֆերը»,- Kicker-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող էր կարիերան շարունակել Անգլիայում կամ Իտալիայում: Ավելի ուշ, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բորուսիա»-ում:








































