Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է շրջանառվող լուրերը` «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի` իր թիմ տեղափոխության վերաբերյալ:
«Չե՞խ: Իմ թիմում բարձրակարգ երեք դարպասապահներ են խաղում»,- Daily Express-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Հավելենք նաև, որ «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի ցանկանում հրաժարվել փորձառու դարպասապահի ծառայություններից:








































