Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

36 տարի «հանուն նամուսի» ապրել է հոգեկան հիվանդ ամուսնու հետ, ծեծվել է, նվաստացվել և սպանվել դանակի բազմաթիվ հարվածներով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի վարույթում էր դիտավորյալ սպանության համար մեղադրված Ազատ Մ.-ի գործի քննությունը:

Պարզվել է, որ 69-ամյա Ազատը հանցավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում:

Նախաքննական մարմինը Ազատ Մ.-ին սկզբնապես մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2014 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում իրենց բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր կնոջը մեղադրել է այլ անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, խանդի շարժառիթով դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել և կյանքից զրկել է կնոջը:

Դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Ազատ Մ.-ն տեղավորվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նուբարաշենի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժանմունքում՝ համալիր փորձաքննության ենթարկվելու համար:

Ապա, որպես անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձ՝ Ազատ Մ.-ն տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքում:

Ազատ Մ.-ն, ըստ գործի նյութերի, տառապել ու տառապում է օրգանական զառանցական՝ շիզոֆրենանման, խանգարում, ալկոհոլ հիվանդությամբ:

Նրանց ընտանիքի 35 տարվա հարևանուհու ցուցմունքով՝ տուժող կինը մշտապես դժգոհել է ամուսնուց, ասել է, թե Ազատի մոտ հոգեկան անհավասարակշռություն է նկատվում, նա «գժվել է»:

2014 թվականի հոկտեմբերի 27-ին հարևանուհին միջանցքից լսել է Ազատի որդու լացի ու բղավոցի ձայները: Անմիջապես գնացել է: Նրանց տղան միջանցքում լաց էր լինում: Ննջասենյակում ընկած էր Մարին (անունը փոխված է)՝ արնաշաղախ վիճակում:

Վկան հատակին տեսել է արյունոտ դանակը: Հարցրել է՝ ի՞նչ է եղել, Ազատի որդին լաց լինելով պատասխանել է, թե «գիժը» սպանել է մորը: Հարևանուհին ենթադրել է, որ «գիժ» ասելով՝ որդին նկատի ունի հորը…

Ազատի դստեր նախաքննական ցուցմունքով՝ հայրը հակում է ունեցել ալկոհոլի նկատմամբ: Պարբերաբար վիճել է մոր հետ, ծեծել է նրան: Մայրը 36 տարի համբերատար տարել է հոր վարքագիծը: Ինքը մորն առաջարկել է բաժանվել, ասել է, թե հնարավոր չէ այդպես ապրել, իսկ մայրն ասել է, թե նամուսի համար է դիմացել ու չի բաժանվել: Հայրը մոր հետ վիճում էր առանց որևէ պատճառի:

2013 թվականից մայրը աչքի հետ կապված՝ խնդիրներ է ունեցել, բուժումներ է ստացել Զեյթունի աչքի կլինիկայում: Այդ ժամանակից հայրը մորը մեղադրել է դավաճանության համար, ծեծել է նրան: Հայրը վեճերի ժամանակ բազմիցս ասել է, թե սպանելու է կնոջն ու գնա դատվի:

Հայրը մորը մեղադրում էր իրենց ընտանիքի բարեկամների, ծանոթների հետ իրեն դավաճանելու համար: Դա նրա հիվանդագին խանդի արդյունքն էր: Իր մայրը սուրբ անձնավորություն էր՝ նվիրված ընտանիքին ու երեխաներին:

Դեպքի օրն ինքը զբաղված է եղել երեխայի առողջական խնդիրներով, եղել է հիվանդանոցներում: Ժամը 15-16-ի սահմաններում զանգել է մորը, խոսել է նրա հետ առօրյա հարցերից: Մայրն ասել է, թե մեջքի շրջանում ցավեր ունի, լավ չի զգում: Այդ օրը քնելուց առաջ էլ է զանգել մորը, նրա հեռախոսն անջատված է եղել: Զանգել է իրենց տան հեռախոսին, եղբայրն ասել է, թե մայրը քնած է: Ինքը հաջորդ օրն է իմացել, որ մայրը մահացել է, բայց իրեն չեն ասել, թե հայրն է նրան սպանել: Դրա մասին իմացել է դեպքից տասն օր հետո…

Սպանված կնոջ քույրը հայտնել է, թե դեպքի օրը՝ ժամը 18-ի սահմաններում իրենց տուն է զանգել Ազատն ու ասել է. «Քեզ էլ, սաղիդ էլ սպանելու եմ»: Նա խոսել է արհամարհական ծիծաղով, ինքը սկզբում նույնիսկ չի ճանաչել, որ Ազատն է խոսողը, կարծել է, թե սխալ են զանգել: Հեռախոսն անջատել է: Անջատելուց հետո է հասկացել, որ Ազատի ձայնն էր, անմիջապես զանգել է քրոջը, ոչ ոք չի պատասխանել: Զանգել է քրոջ որդուն, պատասխանել է նրանց հարևանուհին ու ասել է, որ Ազատը Մարիին սպանել է:

Իր քույրը եղել է պարկեշտ, հոգատար, ընտանիքին նվիրված, սիրված ու հարգված կին…

Ազատի մոտ, բացի հոգեկան ու տարիքային հիվանդություններից, հայտնաբերվել  է նաև սեռական թուլություն: Ըստ բժշկական եզրակացության՝ նա արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության տակ, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու ընդունակությունից: Նրա վարքը պայմանավորված է եղել հոգեկան հիվանդագին խանգարմամբ: Ազատը ճանաչվել է անմեղսունակ:

Տուժողը մահացել է պարանոցի, կրծքավանդակի, ձախ ազդրի, գլխի շրջանի բազմաթիվ ծակած-կտրած վիրավորումներ ստանալու հետևանքով:

Դատարանը որոշել է Ազատ Մ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում