Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերիգի համալսարանի մի խումբ գիտնականներ փորձի միջոցով պարզել են, որ 35 տոկոս ճարպից ու 65 տոկոս ածխաջրից բաղկացած ուտելիքը հանդիսանում է ամենաախորժալի և հրապուրիչը տարբեր օրգանիզմների համար: Փորձի արդյունքները հրատարակվել են Nature ամսագրում:
Առնետների վրա փորձ կատարելիս պարզվել է, որ նրանք տարբեր ուտելիքներից ընտրել են հենց այդպիսի բաղադրություն ունեցողները: Փորձի ժամանակ ուսումնասիրել են կենդանիների ուղեղները, որոնք հենց այդպիսի բաղադրությամբ ուտելիքի առկայությամբ դրսևորել են ամենաբարձր ակտիվությունը: Հետաքրքիր է, որ ճարպի և ածխաջրի այդպիսի համակցություն ունի կարտոֆիլի չիպսը, որն ընդհանուր առմամբ չի համարվում օգտակար:
Արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ ուտելիքի ախորժալիության վրա ազդում է ոչ թե ուտելիքի սննդային արժեքն ու կալորիականությունը, այլ բաղադրիչների տոկոսային հարաբերությունը:









































