Հռոմեական Ֆյումիչինոյի «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանի աշխատանքն այսօր կաթվածահար է եղել ռադարներից մեկի խափանման պատճառով: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով իտալական Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությանը:
Հաղորդվում է, որ տեխնիկական անսարքությունը կարող էր առաջանալ մայրաքաղաքային մեկ այլ օդանավակայանի՝ «Չամպինո»-ի վերահսկման աշտարակներից մեկում: Դա հանգեցրել է թռիչքների չեղարկման և ինքնաթիռների վայրէջքի այլ օդանավակայաններում:










































