Monday, 20 07 2026
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

Ռազմաքաղաքական լարված իրավիճակը տարածաշրջանում խաթարում է բանակցային գործընթացը. Սեյրան Օհանյան

Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ՊԲ ներկայացուցիչները:

Վերջին շրջանում մեծածավալ աշխատանքներ են տարվում պաշտպանական գոտիներում և տեղամասերում ամրաշինական կառույցների կատարելագործման, խրամատների, խրամաբջիջների կահավորման, առաջնագծում նոր կացարանների ու գետնատնակների, ծածկված խրամաճեղքերի, արգելափակոցների ու դաշտային ճաշարանների կառուցման ուղղությամբ: Այս ամենի արդյունքում ամրապնդվել են մարտական հենակետերը, բարելավվել են առաջնագծում ծառայող զինվորների կենցաղային պայմանները: Մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպումն ու մարտական խնդիրների ճշգրիտ կատարումը, այդ համատեքստում տեխնիկական նոր հնարավորությունների ներդրումը զինված ուժերի կարևորագույն խնդիրներից են:

Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների քննարկմանն էլ նվիրված էր մայիսի 15-ին կայացած Կոլեգիայի նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ անդրադարձավ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին և կարևորեց պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության առավել բարձրացման անհրաժեշտությունը: «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ և դա առաջին հերթին արտահայտվում է հակառակորդի որդեգրած ռազմական հռետորաբանության, կողմերի միջև վստահության մթնոլորտի բացառման, սպառազինությունների մրցավազքի գործելաոճով, իսկ այդ ամենն անշուշտ խաթարում է բանակցային գործընթացը: Ուստի այս իրավիճակում զինված ուժերի ղեկավարությունը պարտավոր է զօրուգիշեր մտածել ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու, բանակի մարտունակության աստիճանն առավել բարձրացնելու ուղղությամբ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման առանձնահատկությունների, հակառակորդի սադրիչ գործողությունների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի կանխարգելման, մարտական հերթապահության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների, ազդանշանային համակարգերի ներդրման հարցերի վերաբերյալ զեկուցեց ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Զորքերի կենսունակության աստիճանի, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական սարքավորումների, ամրաշինական կառույցների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, մարտական դիրքերի լրակահավորման, սահմամամերձ ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու խնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին ու բացթողումներին անդրադարձավ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև բանակային զորամիավորումների հրամանատարներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում հնչած զեկույցներն ու ելույթներն ուղեկցվում էին մարտական հերթապահության ու ինժեներական աշխատանքների կազմակերպման հարցերի շուրջ ծավալված քննարկումներով ու պարզաբանումներով, ինչը բանակաշինության ոլորտում առկա ընթացիկ վիճակը և դրա բարելավման հեռանկարն առավել պարզորոշ պատկերացնելու հնարավորություն էր տալիս:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում ու ելույթներում տեղ գտած փաստերն ու առաջարկները` Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց արձանագրված թերացումների և դրանց շտկման անհրաժեշտության վրա, տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

unnamed (5)

unnamed (4)

unnamed (3)

unnamed (2)

unnamed (1)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում