Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին

Երևանի հ. 171 հիմնական դպրոցում ավարտվել է Շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները, նաև Կարեն Ասրյանի ծնողները: Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ նախ այցելել է դպրոցում բացված Կարեն Ասրյանի անունը կրող շախմատի դասասենյակ, որտեղ պահպանվում են նաև շախմատի վաղամեռիկ օլիմպիական չեմպիոնի մարզական հաջողությունների մասին փաստող անձնական իրեր:

Հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիային հուշամրցաշարի անցկացմանն աջակցելու և մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսևորած հստակ ու նպատակային քայլերի համար:

Շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Ավան, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների հաղթող թիմերին գավաթներն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Մյուս վարչական շրջանների թիմերն ու հուշամրցաշարի գլխավոր մրցավար Վահան Դիմաքսյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Ողջունելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց:
«Երևանում նմանատիպ միջոցառումների անցկացումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել, և համոզված եմ, որ այս մրցաշարն էլ իր հերթին ի հայտ կբերի բազմաթիվ տաղանդաշատ երեխաների, ովքեր կշարունակեն բարձր պահել Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Վստահեցնում եմ նաև, որ մենք մշտապես աջակցելու ենք բոլոր մրցաշարերի անցկացմանը, որոնք կնպաստեն մայրաքաղաքում շախմատի զարգացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ Շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարին մասնակցել են 48 դպրոցականներ, որոնք ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները:

b47f07aa48eee54a0a965e3215696fb3c4f425a6

a803ce94f730f6a084c005ae92ee55adacce2c22

8523995000c5c2f32df2323a5ab2ed2810d08c9b

8182267e33a54d84d7b2278c39fa7cb7edfe91c3

12d9a15a174759a1cc8bd150ae2d76b0337207ce

3afa78188747c1895f70125e11ec61af1f7b66de

8d7884801f1df4bd9513dcc531c9e73b83a72853

22fa319225b9dc82c48881bef41a78fc59891d1d

3d30358786aa6cb20f0a3fb9f5346339b7e7e353

98a1cb23160ab96662f37d438bf2df7c4c63ee08

e925ae4ff26a83cbca5ce9e54e4f1cc668bbe090

7ea532a0c3857dbde6e3d51fc50193e6e718769f

482c93f4435c2c17a58ba94221d9e355be5ed368

133f1d70db64a7344ff256aa23d561e8f25ab3c3

7c94551bbf17c528c65d490ec092e1cde4b235e7

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում