Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկ ամիս առաջ նախնական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ, չնայած, որ «Ռեալ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.: Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Մասնագետը վստահ չէ մադրիդյան ակումբում իր ապագայի հարցում և ցանկանում է ինքնակամ հեռանալ թիմից:
«Այն դեպքում, եթե նա չստանա ակումբի նախագահի, ֆուտբոլիստների ու երկրպագուների աջակցությունը, կցանկանա հեռանալ ու հրաժեշտ կտա»,- գրում է պարբերականը:








































