Saturday, 27 06 2026
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Անկարան ընտրում է «Թուրքական հոսքի» և «Հայկական հարցի» միջև. «Վզգլյադ»

Երևում է՝ Թուրքիան Ռուսաստանից լրջորեն նեղացել է՝ կապված Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման հետ. ոչ բարեկամական հայտարարությունները, այդ թվում՝ Ղրիմի վերաբերյալ, հաջորդում են մեկը մյուսին: Իսկապե՞ս երկու երկրների հարաբերություններում սառնություն է առաջանում, և դա կազդի՞ Ռուսաստանի համար սկզբունքային «Թուրքական հոսք» նախագծի վրա: Այս մասին գրում է «Վզգլյադ» առցանց պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ղրիմում եղած ոչ պաշտոնական թուրքական պատվիրակությունը մարդու իրավունքների խախտումների նշաններ է գտել:

«Հատկապես ղրիմցի թաթարների վրա շարունակվում է ճնշում գործադրվել»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի արած եզրակացությունները տարօրինակ են երևում՝ հաշվի առնելով հենց Ղրիմում եղած թուրքական պատվիրակության անդամների հայտարարությունները, որոնք հայտարարել են, որ գոհ են մնացել թերակղզում թաթարների վիճակից՝ գրում է պարբերականը՝ հղում անելով RIA Novosti-ին:

Նախօրեին թուրք ղեկավարների շուրթերից ավելի կտրուկ հայտարարություններ են հնչել՝ նշում է պարբերականը: «Ղրիմի անօրինական բռնակցումը չի կարող ոչ մի կերպ ճանաչվել»,- ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությունն է հիշեցնում պարբերականը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օգտին:

Ակնհայտ է, որ Անկարայի հակառուսական հայտարարությունները հետևել են անմիջապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցին՝ ասվում է հոդվածում:

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վատացումը (համենայնդեպս՝ հռետորության մակարդակով) հակասում է երկու երկրների շարունակվող և խորացող տնտեսական համագործակցությանը, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում՝ նշում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում