Մի քանի բջջային օպերատորներ ցանկանում են իրենց ցանցերում արգելափակել առցանց-գովազդը, ինչով հակամարտության հող են նախապատրաստում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Google-ը, AOL-ը, Yahoo-ն: Անլար կապի եվրոպական օպերատորներից մեկը The Financial Times-ին պատմել է, որ ինքն իր տվյալների կենտրոններում արդեն արգելափակող սոֆթ է դրել և ծրագրում է այն թողարկել մինչև 2015 թ. ավարտը:
Այդպիսի ծրագրային ապահովումը կանխում է վեբ-կայքերում և հավելվածներում գովազդի տիպերի մեծ մասի ներբեռնումը, բայց չի դիպչում «ժապավեններում ներդրված» գովազդին, որն օգտագործում են Facebook-ը և Twitter-ը, ասվում է հոդվածում:
Արգելափակող տեխնոլոգիան մշակել է իսրայելական Shine սթարթափը: Shine-ի մարքեթինգի հարցերով տնօրեն Ռոյ Քարթին չի բացառել, որ նշված արգելափակումը առցանց-գովազդի ինսուստրիայի համար կհանգեցնի ավերիչ հետևանքների:
Shine-ում նշել են, որ աշխատում են մի շարք օպերատորների հետ, բայց հրաժարվել են նշել գործընկերների անունները: Աղբյուրը եվրոպական բջջային օպերատորից հաստատել է, որ իր ընկերությունն ու ևս մի քանի օպերատոր մտադիր են սկսել գովազդն արգելափակել 2015 թ.: Հաղորդվում է նաև, որ այդպիսով ծրագրվում է Google-ին ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Google-ը, Amazon-ը և Microsoft-ը գաղտնի վճարել են Adblock Plus-ին գովազդի արգելափակումը դադարեցնելու համար:










































