ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ջեբ Բուշը հայտարարել է, որ Իրաքում պատերազմ չէր սկսի՝ իմանալով, թե այն ինչի կարող է հանգեցնել: Դրանով իսկ նա փոխել է մեկ շաբաթ առաջ հնչեցրած իր դիրքորոշումը:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը հանդես է եկել Արիզոնայի Թեմփե քաղաքի քաղաքապետարանում:
«Իմանալով այն, ինչ մենք հիմա գիտենք, ես չէի ներքաշվի այդ պատերազմի մեջ ու չէի ներխուժի Իրաք»,- Reuters-ը մեջբերում է նրա խոսքերը:
Դրանով իսկ Ջեբ Բուշը փոխել է իր դիրքորոշումը՝ համեմատած Fox News-ին 3 օր առաջ տված հարցազրույցի հետ: Այդ ժամանակ Ջեբ Բուշն ասել է, որ եթե ունենար ներխուժման պահին այն հետախուզական տվյալները, որ ունեցել է իր եղբայր Բուշը, ապա պատերազմ կսկսեր Իրաքում:
Նա նշել է նաև, որ նույն բանը կաներ և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը:









































