Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի գործակալ Վիկտոր Կոլարը հայտարարել է, որ լոնդոնցիներն իրեն թույլ են տվել բանակցություններ սկսել այն ակումբների հետ, որոնք հետաքրքրված են Չեխի ծառայություններով:
««Չելսի»-ի հետ Չեխի պայմանագրի ժամկետը դեռ ուժի մեջ է, սակայն ես կարող եմ հաստատել, որ «արիստոկրատներ»-ի ղեկավարները թույլ են տվել բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Պետրն արդեն ասել է, որ ցանկանում է հանդես գալ բարձրակարգ ակումբներից մեկում, որտեղ մշտական խաղաժամանակ կստանա»,- talkSPORT-ը մեջբերում է Կոլարի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ գործակալը հայտարարել էր, որ Չեխը պատրաստ է ուսումնասիրել հետաքրքիր ցանկացած առաջարկներ, այդ թվում` Անգլիայից:









































