Սեյմի արտահերթ ժողովում կուսակցությունները պայմանավորվել են անցկացնել Լատվիայի նախագահի ընտրությունները հունիսի 3-ին, հայտնում է Լատվիայի հեռուստատեսությունը:
Ինչպես հայտնում են, Կանաչների և գյուղացիների միությունը մայիսի 11-ին որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսին:
Ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներն են սեյմի պատգամավորներ Գունար Կուտրիսին և Մարտինշա Բոնդարսին:
Նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրումը կսկսվի մայիսի 19-ին և կվերջանա մայիսի 24-ին:










































