Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին վստահություն է հայտնել, որ ազգային արժույթի կուրսը կկայունանա, և դրական տենդենցը ի հայտ կգա արդեն ամռանը: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Կվիրիկաշվիլիի խոսքերով` կառավարությունն ակտիվորեն օգտագործում է ձեռքի տակ եղած միջոցները, աշխատում տարբեր ուղղություններով արժույթային կայունություն ձեռք բերելու համար: Փոխվարչապետը վստահ է, որ լարիի կուրսը կկայունանա:
«Մենք վստահ ենք այն բանում, որ միջնաժամկետ նախադրյալներով անպայման դրական տենդենց ի հայտ կգա, և դա արդեն տեղի կունենա ամռանը»,- հայտարարել է նա:






































