Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան ջերմ խոսքեր է հղել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի ազգային հավաքականի 24-ամյա դարպասապահի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
«Դժվար է ասել, թե արդյոք Դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Անկեղծ ասած, այդ մասին դեռ ոչ մի խոսակցություն չի եղել:
Թիմը գիտակցում է, թե որքան արժեքավոր ֆուտբոլիստ է Դե Խեան «կարմիր սատանաներ»-ի համար: «Կրիստալ Փելաս»-ի դեմ խաղում Դավիդն ապացուցեց, որ պետք է թիմին:
Ցանկանում եմ, որ նա մնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես եսասեր եմ և հուսով եմ, որ ցանկությունս ի կատար կածվի»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:






































