Բրազիլացի կիսապաշտպան Կական խոստովանել է, որ չի կարողացել գտնել լավագույն ֆուտբոլիստին, տեղեկացնում է abola.pt-ը:
«Մեսսին հանճար է, իսկ Ռոնալդուն` կատարյալ ֆուտբոլիստ: Կարծում եմ, որ «Ոսկե Գնդակ»-ը կարելի է հանձնել միանգամից երկու ֆուտբոլիստի: Երկուսն էլ տաղանդավոր են:
Ռոնալդուն ինձ ավելի է դուր գալիս, քանի որ նա կատարյալ ֆուտբոլիստ է: Նա գիշատիչի ֆիզիկական տվյալներ ունի: Նա հիանալի է խաղում և՛ աջ, և՛ ձախ ոտքով: Բացի այդ, Ռոնալդուն իմ ընկերն է»,- հայտարարել է Կական:








































