Մարտ ամսից Բելառուսում արժութային ճգնաժամ սկսվեց` բելառուսական ազգային արժույթը սկսեց կտրուկ արժեզրկվել: Դա պայմանավորված էր նախ և առաջ Բելառուսի արտահանման ծավալների կտրուկ կրճատմամբ և ներմուծման աճով:
Իշխանությունները մարտի սկզբից մի շարք արժութային սահմանափակումներ մտցրին: Օրինակ` ներմուծողներին արգելվեց երկրում 50 հազար դոլարից ավելի արտարժույթ գնել, որի արդյունքում Samsung-ը անմիջապես հեռացավ բելառուսական շուկայից: Սահմանվեց, որ արժութային բորսայում փոխարժեքի փոփոխությունները կատարվում են հայտերը ներկայացնելուց 30 օր հետո (նախկինում դա սովորաբար տևում էր 1 օր):
Արդյունքում բորսայից դուրս հայտվեցին սպեկուլյանտներ, և վերջին օրերին, որոշ գնահատականներով, բելառուսական արժույթի պաշտոնական փոխարժեքի և սև շուկայում ձևավորված կուրսի տարբերությունն անցնում է 25%-ից:







































