Թուրինի «Յուվենտուս»-ը համաձայնության է եկել Ա Սերիայի ծագող աստղ Պաոլո Դիբալայի տրանսֆերի հարցում: Այս մասին գրում է Calcio Mercato-ն:
«Յուվենտուս»-ը «Պալերմո»-ին կվճարի 32 մլն եվրո: Թուրինյան ակումբը կարող է ևս 8 մլն փոխանցել հավելավճարի տեսքով:
Արգենտինացի 21-ամյա հարձավողն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, խփել 13 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվողն առաջնության վերջին տուրերում խաղադաշտ դուրս չի գա: «Պալերմո»-ի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Դիբալան կարող է վնասվածք ստանալ, ինչը կնվազեցնի նրա տրանսֆերի արժեքը:









































