Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մորատան հայտարարել է, որ իր ակումբը չի պատրաստվում զիջել Մադրիդի «Ռեալ»-ին Ալվարո Մորատայի իրավունքները, ինչպես նախատեսված է ֆուտբոլիստի պայմանագրով:
«Արքայական ակումբ»-ի սանը Թուրին է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին՝ ակումբի հետ ստորագրելով 5-ամյա պայմանագիր: Պայմանագրով նախատեսված է, որ իսպանական գրանդն ապագայում կարող է հետ գնել Մորատայի տրանսֆերը:
«Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության հասնել այլ պայմաններով: Մորատան գոլ խփեց «արքայական ակումբ»-ի դեմ երկու դիմակայություններում: Նա տապալեց իր նախկին ակումբը: Այդպիսին է ֆուտբոլը: Ալվարոն շատ է ասել, որ ցանկանում է մնալ մեզ հետ»,- Sport Mediaset-ը մեջբերում է Մարոտայի խոսքերը:







































