Գիտնականները պնդում են, որ ալկոհոլն առաջացնում է ուռուցքային հիվանդություններ: Մասնավորապես, դա կարող է առաջացնել 7 տեսակի քաղցկեղ: Ոգելից խմիչքների օգտագործումը նվազեցնում է պաշտպանական ֆունկցիաները, իսկ դա բերում է ուռուցքային հիվանդությունների, հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտությունների արդյունքում մասնագետներն ապացուցել են, որ ալկոհոլի օգտագործումը բերում է ոչ միայն սոցիալական, այլ նաև ֆիզիկական խնդիրների, հաղորդում է Letnews պորտալը:
Ավելի վտանգավոր է ալկոհոլն ամռանը, երբ մարդու մաշկի վրա ընկնում են մեծ քանակությամբ արևի ճառագայթներ: Ալկոհոլում պարունակվող էթանոլը փոխվում է ացետալդեգիդի, որն էլ ավելի է նվազեցնում մաշկի պաշտպանությունը՝ մեծացնելով մելանոմայի զարգացման հավանականությունը: Գիտնականները նաև պարզել են, որ գլխուղեղից ալկոհոլը դուրս է գալիս 40 օրվա ընթացքում:









































