Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն BBC-ի հետ զրույցում խոստովանել է, որ մտածում է մարզական կարիերայի ավարտի մասին:
«Այժմ ապաքինվում եմ ուսի վիրահատությունից: Դրանից հետո միայն հայտնի կդառնա՝ կշարունակեմ մարզական կարիերաս, թե ոչ:
Չեմ կարող հստակ ասել, որ կհեռանամ, բայց մոտ եմ դրան: Արդեն 36 տարեկան եմ: Դեկտեմբերին կդառնամ 37 տարեկան»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Լաս-Վեգասում կայացած մենամարտում Պակյաոն պարտվել է Ֆլոյդ Մեյուեյզերին: Ամերիկացին հաղթել է միավորների տարբերությամբ՝ մրցավարների միաձայն որոշմամբ:







































