Ինժեներ-կիբեռնետիկոսները ստեղծել են հատուկ «կուտակված» ռոբոտներ և հավելված պլանշետային համակարգչի կամ հեռախոսի համար, որը հնարավորություն է տալիս կառավարել հազարավոր և նույնիսկ միլիոնավոր այդպիսի մեքենաներ՝ մատներն էկրանով սահեցնելով: Այս մասին ասվում է IEEE Transactions on Robotics ամսագրում հրապարակված հոդվածում:
«Ապագայում ֆերմերները կկարողանան այդպիսի ռոբոտներին ուղարկել արտեր՝ բերքը ստուգելու համար: Գործարաններում աշխատողները դրանք կարող են օգտագործել գործարանի մյուս մասից կամ պահեստից գործիքներ բերելու կամ բեռներ փոխադրելու համար, հետո դրանք արագորեն ուղարկել այլ կետեր, որտեղ շտապ պահանջվում է իրենց օգնությունը»,- ասում է Յենսի Դիազ-Մերկադոն Ատլանտայի տեխնոլոգիական ինստիտուտից:
Դիազ-Մերկադոյի և նրա գործընկերների խոսքով՝ իրենց ռոբոտների խմբի հիմնական առանձնահատկությունն այն է, որ խմբի յուրաքանչյուր մեքենա բավական մեծ ազատություն ունի և կարողանում է ինքնուրույն որոշումներ ընդունել՝ հիմնվելով իր սենսորներից և խմբի մոտակա անդամներից ստացված տվյալների վրա:
Ռոբոտների կառավարման համար պետք է պլանշետ՝ հոդվածի հեղինակներից համապատասխան հավելվածով և լուսարձակների կամ պրոյեկտորների հավաքածու, որոնց ճառագայթի դիրքով կարելի է կառավարել՝ մեկ կամ մի քանի մատներով հպվելով էկրանին:







































