Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ պատասխան խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նշել է, որ թիմը երկրպագուների աջակցության կարիքն ունի:
«Երկրպագուները պետք է դառնան մեր թիմի 12-րդ ֆուտբոլիստը: Եզրափակչի ուղեգիրը մեծ նվաճում կլինի ինձ համար: Անդադար աշխատում եմ` այդ նպատակին հասնելու համար: Նույնը կարող եմ ասել բոլոր թիմակիցներիս մասին: Եկեք հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի: Կարծում եմ` իտալացիներն ակտիվ կգործեն պաշտպանության գծում: Մեզ լուրջ փորձություն է սպասվում»,-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է կոլումբիացի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է թուրինյան ակումբի` 2:1 հաշվով հաղթանակով:









































