Գրեթե 19 մլրդ դոլար է գնահատվում «էլեկտրոնային աղբի» անօրինական համաշխարհային առևտրի ծավալը, դրա վերամշակումն ու պահպանությունը: Այդ տվյալները ներկայացված են Ժնևում հրապարակված ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագրի զեկույցում, որը այդ ոլորտում անհրաժեշտ հսկողության բացակայությունը համարում է առողջության համար ռիսկի լուրջ գործոն:
Ինչպես ասվում է հետազոտությունում, էլեկտրոնային արդյունաբերությունը ամենազարգացող ոլորտներից է՝ գեներացվում է մինչև 41 մլն տոննա թափոն:
Դրանք մասնավորապես շարքից դուրս եկած կենցաղային սարքեր են, համակարգիչներ, սմարթֆոններ: Ամեն տարի մեր մոլորակում նման աղբի քանակը ավելանում է ու մինչև 2017թվականը տարեկան կհասնի 50 մլն տոննայի:
Ինչպես կարծում են փորձագետները, նման թափոնների 60-90%-ը դառնում է անօրինական առևտրի օբյեկտ կամ վերամշակվում ու թաղվում՝ առանց անհրաժեշտ հսկողության:
Ինտերպոլի գնահատականներով՝ 1 տոննա էլեկտրոնային աղբը «սև շուկայում» արժե մոտ 500 դոլար. խոսքը 12.5-18.8 մլրդ դոլար արժողությամբ համաշխարհային անօրինական բիզնեսի մասին է:







































