Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի սահմանադրական դատարանում բացված դատական հայցի հանձնախմբի անդամներից Թաներ Աքչամի հետ: Այս մասին երեկ հայտնել են Կիլիկիո կաթողիկոսությունից:
Թաներ Աքչամը դրական է գնահատել մինչև այժմ կատարված աշխատանքը: Որոշվել է մայիս ամսվա ընթացքում կաթողիկոսարանի դատի մասին մամուլի ասուլիս կազմակերպել Պոլսում, Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք պատգամավորական ընդհանուր ընտրություններից առաջ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսը վերադարձնել իր պատմական կաթողիկոսարանին:







































