NASA-ն ներկայացրել է ռոբոտ-կաղամարի հեռանկարային նախագիծ, որը մշակված է այլ մոլորակների սառցադաշտերի տակ գտնվող օվկիանոսներում կյանք որոնելու համար։ Փափուկ ռոբոտին էներգիայով կապահովի տատանվող մագնիսական դաշտը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Քորնելի համալսարանի գաղափարը ընտրվել է «NASA-ի առաջադեմ ինովացիոն կոնցեպցիաներ» ծրագրի 15 առավել հեռանկարային ծրագրերի թվում։
Կորպուսի հետևի մասում գտնվող «շոշափուկները» միաժամանակ խաղում են էլեկտրադինամիկ թելերի դեր, որոնք էներգիա կհավաքեն փոփոխվող մագնիսական դաշտերից և հեղուկ միջավայրում տեղաշարժից։










































