ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում «Աբրաու-Դյուրսո» շամպայն է փորձել Պուտինի առաջարկով: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ նրանց ոչ պաշտոնական հանդիպման հատվածի մասին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քերին Օբամայի կողմից Պուտինին ողջույններ է փոխանցել:







































