23:00-ին Եմենում հրադադար է սկսվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Սաուդյան Արաբիան դադարեցրել է «Հույսի վերածնում» ռազմական օպերացիան:
Հրադադարն ապահովելու համար երեքշաբթի օրը մայրաքաղաք Սանա է ժամանել Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Իսմայիլ ուլդ աշ-Շեյխը: Եմենի մայրաքաղաքում նա հութիների և այլ ուժերի հետ բանակցություններ է վարում:
Նրա խոսքերով` առաջիկայում գերխնդիր կդառնա այդ կարգավիճակը մշտական դարձնելը և լայնածավալ ներքաղաքական երկխոսության մեկնարկը:
Սակայն երեքշաբթի առավոտյան, չնայած առաջիկա հրադադարին, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածել Սանայի արվարձաններին:









































