Tuesday, 23 06 2026
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

Սուրիկ Խաչատրյանի որդին բերման կենթարկվի. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, հարկադիր բերման կենթարկեն։ Մոտ տասնօրյա լռությունից հետո այսօր նախաքննական մարմինը հայտարարեց՝ Խաչատրյանը չի ներկայացել հարցաքննության:

Քննչական կոմիտեից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցին՝ մարզպետի որդին քրեական գործում վկայի՞, թե՞ կասկածյալի կարգավիճակով է ներգրավված։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ «Ազատության» հարցերին, թե ինչո՞ւ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չի ներկայացել հարցաքննության, ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե նա արդեն հեռացել է երկրից, արձագանքեց՝ «թեման փակ է»:

Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեկ հայտարարություն տարածեց նաև Գլխավոր դատախազությունը՝ Քննչական կոմիտեին ցուցում տալով բերման ենթարկել բռնության մասնակիցներին ու վկաներին։

Եթե գործին միջամտում է Դատախազությունը, դա նշանակում է, որ Քննչական կոմիտեն ակնհայտ թերանում է, պնդում են իրավապաշտպանները։ Միևնույն ժամանակ, Ավետիք Իշխանյանը չի բացառում, որ այս կերպ Դատախազությունը և Քննչական կոմիտեն պարզապես փորձում են մոլորեցնել հասարակությանը։ Իրավապաշտպանը վստահ է՝ իրավապահների համար մարզպետի որդուն բերման ենթարկելը բարդ խնդիր չէ, սակայն Քննչական կոմիտեն թերանում է, քանի որ վերևներից հրահանգ չունի։

«Համոզված եմ, որ ինչպես նախորդ բոլոր շրջաններում, Խաչատրյանի ընտանիքը և նրա տղան որևէ պատիժ չեն կրելու: Եթե սխալվում եմ, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու, և ես շատ ուրախ կլինեմ այդ ներողությունը խնդրելու համար, որովհետև այսպես ապրել արդեն հնարավոր չէ», – ասում է նա:

Իրավապաշտպանը հիշում է՝ ինչպես 1 ամիս առաջ ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ երևանյան սուպերմարկետից «պեչենի գողացողին» վայրկյաններ անց ձեռնաշղթաներ հագցրեցին, իսկ Գորիսի կենտրոնում մի խումբ անձանց հետ ծեծկռտուքի մասնակից մարզպետի որդին 10 օր անց բերման չի ենթարկվել, ձերբակալվածներ էլ չկան այն դեպքում, երբ տուժողը զրկվել է մեկ աչքի տեսողությունից, եղբոր քիթն էլ կոտրվել է։

Իրավապաշտպանները համոզված են՝ Տիգրան Խաչատրյանը անպատիժ է մնում, քանի որ նրա հայրը վարչակազմի նվիրյալներից է․ վերջին տասնամյակում իշխող Հանրապետականն ու նախագահ Սերժ Սարգսյանը ամենից շատ թվով ձայներ հենց Սյունիքում են հավաքել:

«Լիսկայի ընտանիքի քաղաքական կռիշան՝ իրենց տերմինալոգիայով, հանդիսանում է Սերժ Սարգսյանը», – ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով․ – «Առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու՝ Լիսկայի ընտանիքի որևէ անդամի նկատմամբ օրենսդրության նորմի կիրառումը հնարավոր չէ»:

Սյունիքի մարզպետի ընտանիքի գործած ապօրինությունների մասին պարբերաբար բարձրաձայնող իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ոստիկանները ծեծկռտուքի օրը պետք է ձերբակալեին, քանի որ միջադեպից ժամեր անց մամուլում արդեն հնչել էր Տիգրան Խաչատրյանի անունը։

«Հերթական անգամ կատարվում է հանցագործություն ՀՀ քաղաքացու նկատմամբ, որին մասնակցում է Լիսկայի ընտանիքի անդամը, և հերթական անգամ իրավապահ մարմինները զարմանալի դանդաղկոտություն են ցուցաբերում, որի հետևանքով մարդը մնում է անպատիժ», – ասում է նա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում