Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը ներկայացրել են աշխարհահռչակ օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:









































