Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ, որ կարողանում եմ լավ խաղ ցուցադրել և օգնել թիմին: Ամեն անգամ կփորձեմ օգնել թիմին, երբ թիմի գլխավոր մարզիչն ինձ խաղալու հնարավորություն կտա:
Պետք է հանգստություն պահպանել և փորձել գոլի հեղինակ դառնալ: Կարծում ենք, որ երկրպագուներն այդ երեկո կլինեն «Ռեալ»-ի 12-րդ ֆուտբոլիստը»,- հայտարարել է կոլումբիացի կիսապաշտպանը:







































