Յեմենի մայրաքաղաք Սանեում Սաուդյան Արաբիայի և կոալիցիայի երկրների օդային հարվածների զոհ է դարձել ավելի քան 90 մարդ: Այդ մասին հայտնում է Saba –ն` հղում կատարելով աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով, ավելի քան 300 մարդ վիրավորվել է, որոնցից ոմանք գտնվում են ծայրահեղ վիճակում: Տուժածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են:
Նշվում է, որ օդային հարվածները մեծ վնաս են հասցրել բնակելի և սոցիալական սեկտորներին: Ավերվել են հիվանդանոցներ և արյան բանկեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինադադարի օրվա հայտարարման նախօրեին կոալիցիան գնդակոծել է Յեմենի մայրաքաղաքը:










































