Հոնկոնգում 25-կիլոգրամանոց վարազը, առաստաղը ջարդելով, մտել է մանկական հագուստի խանութ: Կենդանին վազել է խանութով մեկ՝ շուռ տալով ամեն ինչ:
Հաճախորդները անսպասելի հյուրին նկարահանել են հեռախոսներով, իսկ պահակները կանչել են անասնաբուժական ծառայություն, այս մասին հաղորդում է բրիտանական BBC-ն:
Շուտով անսպասելի «գնորդը» ստացել է քնաբերի չափաբաժին և տարվել կենդանիների օգնության կենտրոն:
Հոնկոնգի արվարձաններում շատ վարազներ են ապրում: Երբեմն նրանց վարքը դառնում է ագրեսիվ. հայտնի են նրանց՝ հարևան մարդկանց վրա հարձակման դեպքեր:


![]()








































