«Ինձ համար երազ էր այս օրը, որովհետև մենք սկսեցինք այս գործը 7-8 տարի առաջ, Վահե Կարապետյանի հետ միասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Վահագն Հովնանյանը՝ անդրադառնալով Հայկական առևտրային ցանցի երկրորդ գործարար ֆորումին:
Ամերիկահայ գործարարը նշեց, որ մինչ օրս այդ ուղղությամբ իրենց նախաձեռնությունները Հայաստանում չեն հաջողվել, քանի որ սխալ մարդկանց են հանդիպել:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ գործարարները չեն գալիս Հայաստան՝ ներդրումներ կատարելու, գործարարն այսպես պատասխանեց. «Որովհետև հետապնդողներ չունեն: Ժողովուրդը մտահոգություն ունի ապագա պատերազմի համար, պետք է նրանց վստահություն տանք: Երկրներն ապրում են մի ժամանակ, որ խարդախություններ են լինում, մեծ խնդիրներ են ունենում: Հազար ու մի բժիշկներ են անհրաժեշտ այդ ամենը շտկելու համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում




































