Եվրամիության պետություններում 2014 թվականին փախստականի կարգավիճակ է տրամադրվել երրորդ երկրների ավելի քան 185 հազար բնակչի։ Այդ թիվը 60 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Եվրոպական վիճակագրական Eurostat գործակալության տվյալներով՝ 2008 թվականից ԵՄ երկրներն ապաստան են տրամադրել 750 հազար փախստականի։








































