Ավիափոխադրումները ընդունված է դասակարգել ըստ ուղղության, բեռի կատեգորիայի ու բեռնման տեսակի, սակայն երբեմն հանդիպում են օրինակներ, որոնք ոչ մի դասակարգման չեն ենթարկվում՝ գրում է mirfactov.com-ը:
10. Կետադելֆին

Կետադելֆին Կեյկոն՝ ամերիկյան «Ազատեք Վիլլիին» ֆիլմի աստղը, երկու անգամ է դարձել ավիաուղևոր՝ նախ նրան Մեխիկոյից Օրեգոն են տեղափոխել C-130 Hercules-ի օգնությամբ, ապա C-17 Globemaster III-ի միջոցով վերադարձրել Իսլանդիա, ապա ազատ արձակել:
9. Ակնաբուժական կլինիկա

Orbis International ոչ կոմերցիոն կազմակերպությունը McDonnell Douglas DC-10 ինքնաթիռի բազայի վրա կառուցեց «թռչող հոսպիտալ»: Բժիշկների միջազգային թիմը թռչում էր զարգացող երկրներ՝ օգնելու աչքի հիվանդություններով մարդկանց:
8. Կովեր

Խոշոր եղջերավոր անասունները նույնպես կարիք ունեն ավիափոխադրումների: Boeing 747-ի օդաչուները մի անգամ ստիպված եղան տեղափոխել 390 կով:
7. Կոնվերտոպլան V-22 Osprey

Սերիական V-22 Osprey կոնվերտոպլանը, որը համադրում է ինքնաթիռի ու ուղղաթիռի հնարավորությունները, չի կարելի փոքրիկ անվանել, սակայն այն տեղավորվեց Aero Spacelines Super Guppy բեռնատար ինքնաթիռում:
6. Համային հավելումներ շան կերի համար

Մի անգամ Boeing 747-ով Ֆրանսիա էին ուղարկվել շան կերի 90 տոննա համային հավելումեր:
5. Ինքնաթիռի կմախք C-130

C-130 Hercules ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժ) տեղափոխությունը ռազմատրանսպորտային Lockheed C-5 Galaxy С-5 ինքնաթիռով պահանջել էր ավելի քան 2 տարվա պլանավորում ու փորձարկումներ:
4. Փարիզ-Դաքարի միջոցառում

2000թ. Փարիզ-Դաքար ավտոարշավը Նիգերում հայտնվել էր պարտիզանական հարձակման սպառնալիքի տակ, այնպես որ՝ ամբողջ հսկայական միջոցառումը՝ մարդկանցից սկսած, տրանսպորտային միջոցներով վերջացրած, տեղափոխվեց Լիբիա, որտեղ մրցումները շարունակվեցին: Դրա համար պահանջվեց 5 մլն դոլար և 3 ծանր տրանսպորտային «Ռուսլան» Ան-124, որոնք իրականացրին 18 չվերթ:
3. Հսկայական լազեր

Boeing YAL-1 փորձարարական ինքնաթիռը տեղափոխեց մեծ լազերային գնդացիր՝ նախատեսված հրթիռների ոչնչացման համար: Փորձարկումներից հետո նախագիծը փակվեց:
2. Միջուկային ռեակտոր

Ամերիկյան Convair NB-36H ինքնաթիռը՝ միջուկային ռեակտորով, կառուցվել ու փորձարկվել էր 1955թ.: 1961-ին ԽՍՀՄ-ը նույնպես կառուցեց «Տու-119»-ը, որը նույնպես ուներ միջուկային ուժային սարք: 1960-ականներին երկու երկրների կառավարությունները իրենց նախագծերը փակեցին:
1. 190 տոննա կշռող գեներատոր

Ան-225 «Մրիան» ամենածանր տրանսպորտային ինքնաթիռն է աշխարհում, որը 2013-ին Ցյուրիխից Բահրեյն տեղափոխեց 190 տոննա կշռող գեներատորը:









































