Սանտա Բարբարա ամերիկյան քաղաքում գտնվող Կալիֆոռնիական համալսարանից անմիջական հեռավորության վրա տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 3 մարդ։ ABC-ի փոխանցմամբ՝ անհայտ չարագործը կրակ է բացել տեղի ժամանակով ժ. 19.30-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ համալսարանը շղթայի մեջ է առնվել՝ կապված հայտարարված տագնապի հետ։
Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանությունը փնտրում է սպիտակ մեքենան, որից, ըստ ականատեսների, արձակվել են կրակոցները։









































