Եգիպտոսի արդարադատության նախարար Մահֆուզ Սաբերը երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին, հրաժարական է տվել իր հրապարակային արտահայտությունների պատճառով, որոնք հասարակության մեջ մեծ արձագանք են առաջացրել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Սկանդալի պատճառ է դարձել նախարարի հեռուստահարցազրույցներից մեկը, որում նա հայտարարել է, թե դատավորը «պետք է դաստիարակված լինի ունևոր և բարձր բարոյական ընտանիքում», մինչդեռ հավաքարարների երեխաները պետք է գտնեն առավել «հարմար աշխատանք», քանի որ նրանք կարող են բախվել խնդիրների և տառապել ընկճախտով:
Եգիպտոսում շատերն այս արտահայտությունները ընդունել են որպես ռասիստական և վիրավորական աղքատների համար:
Սաբերն անձամբ հստակեցրել է, որ հրաժարական է տվել հասարակական կարծիքի և «հասարակ քաղաքացիների» նկատմամբ հարգանքից դրդված:









































