Google ընկերությունը կասեցրել է Map Maker սերվիսի աշխատանքները, որը թույլ էր տալիս խմբագրել քարտեզները, ինչը կապված է բնական կարիքները հոգացող Android ռոբոտի հետ, գրում է BBC-ն:
Ընկերությունում խոստովանում են, որ առայժմ չեն մտածել այնպիսի մի ալգորիթմ, որը կօգնի հաղթահարել նման իրավիճակները:
«Մենք կարծում ենք, որ ավելի արդարացի է ասել, որ քանի դեռ չեն կարող վայրկենապես վերահսկել հայտնված փոփոխություները, հարկավոր է դադար առնել»,- հայտարարել են ընկերությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պակիստանում՝ Սոան գետի շրջանում, Google-ի քարտեզների վրա պատկեր է հայտնվել, որտեղ Android-ի ռոբոտ լոգոտիպը բնական կարիքները հոգում է կծած խնձորի՝ Apple-ի վրա: Դա տեղի է ունեցել Apple Watch-ի թողարկման օրը:
Պատկերը քարտեզների վրայից հեռացրել են, իսկ Google-ի ներկայացուցիչները ստիպված են եղել ներողություն խնդրել:







































