Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ոստիկանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին զսպվածության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հավաքների, սահմանադրական իրավունքների իրացման հարցերի և ոստիկանության ծառայողներին ուղղված «հրամանների» առնչությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել և իրականացնել դրանց իմաստին և բովանդակությանը համարժեք կերպով՝ դրանցով ամրագրված իրավունքների և հնարավորությունների լիարժեք ապահովումը պետական մարմիններից ակնկալելու համար:

ՀՀ Սահմանադրության և օրենքների այն մեկնաբանությունը, թե իբր առկա է իրավունք «հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք,» որևէ առնչություն չունի ժամանակակից իրավական, սահմանադրական պետություններում այդ իրավունքի ընկալման, ինչպես և այս բնագավառում հանրաճանաչ միջազգային չափանիշների հետ: Այսպես, 100-ից ավել մասնակից ունեցող հավաքները պետք է անցնեն իրազեկմամբ (Հավաքների ազատության մասին օրենքի 9-րդ հոդված): Այս պահանջն ուղղված է առաջին հերթին հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ու հավաքի ազատությունն ապահովելուն (Հավաքների ազատության մասին օրենքի 10-րդ հոդված): Հետևաբար, իրազեկում պահանջող հավաքն առանց իրազեկման անցկացնելն իրավաչափ չէ և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության, սակայն, եթե այն պահպանում է իր խաղաղ բնույթը, ապա ՀՀ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը (Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդված):

Հավաքների ազատության մասին նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ ոստիկանությունն իր գործողություններում բազմիցս փաստել է, որ անշեղորեն հետևում է Սահմանադրության և օրենքի պահանջների պահպանմանը, իրավիճակը չսրելու նպատակով առանձին դեպքերում հանդուրժելով անգամ որոշ հակաիրավական գործողություններ: Այս գործելակերպին ՀՀ ոստիկանությունը հավատարիմ է մնալու այսուհետ ևս, թույլ չտալով քաղաքացիական համերաշխության միջավայրի ձևավորման իրական հնարավորության ձախողումը: Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաիրավական գործողություններով Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվող այս միջավայրի արմատավորումը տապալելու նկրտումներից:

Առավել կարևոր է արդեն մոտավորապես երկու տարի իրական փոխգործակցությանը միտված կանոնների և սովորույթների պահպանումը, որոնք հիրավի նոր արժեհամակարգի և սահմանադրական նոր մշակույթի էական նախադրյալներ են: Այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի հրահանգները ոստիկանության ծառայողներին չեն տեղավորվում թե օրենքի, թե նոր ձևավորվող այդ իրավական մշակույթի շրջանակներում, անգամ եթե դրանք տրվում են “հավաքի մասնակիցների” անունից: ՀՀ ոստիկանությունը ենթարկվում է բացառապես ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես և դրանց շրջանակներում արձակված այլ իրավական ակտերի, այդ թվում ոստիկանակության ծառայողների վերադասների հրահանգներին, այլ ոչ թե հավաքների մասնակիցների անունից “արձակվող” դրանց կազմակերպիչների հրամաններին:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին՝ զերծ մնալ նման հրահանգներ արձակելուց և իր ու հավաքների մասնակիցների իրավունքները կենսագործել ՀՀ Սահմանադրությամբ և Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված ընթացակարգերի և սահմանների հաշվառմամբ: Նման պարագայում ՀՀ ոստիկանության պարտականությունն է՝ լիովին ապահովել այդ հավաքների բնականոն ընթացքը և վերացնել բոլոր խոչընդոտները` սահմանադրական իրավունքներն իրացնելու համար:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է այս հիմնարար մոտեցմանը, որը կանխորոշված է ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով:

ՀՀ ոստիկանությունում բարի ավանդույթ է դարձել վիճելի, խնդրահարույց հարցերը, օրենքների կիրառման հիմնախնդիրները քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելը: Այս համատեքստում ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնելու քննարկումներ` հավաքների ազատությանը և ոստիկանությանն առնչվող ցանկացած հիմնախնդիրների վերաբերյալ` պարոն Հովհաննիսյանի նախընտրած օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում