Եվրահանձնակատարը հնարավոր է համարել մոտակա ժամանակում Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելը: Այս մասին է հայտարարել հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը, Վրաստանում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Եթե դեռևս չկատարված որոշ հարցեր լուծվեն, ես չեմ բացառում, որ արդեն շատ շուտով կարող է վերջնական դրական զեկույց լինել»,- ասել է Հանը:
Անցած շաբաթ ԵՀ-ն զեկույց է ներկայացրել, որի հաաձայն Վրաստանը դեռ չի իրականացրել ԵՄ-ի հետ վիզային պարզեցված ռեժիմի համար բոլոր առաջարկները:
Ավելի վաղ, ԵՀ-ի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է, որ ԵՄ-ը Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվելիք «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովին չի չեղարկի Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը:











































