Ջորջ Քլունին պատմել է ազդեցության մասին, որ Ամալ Ալամուդինի հետ ամուսնությունն ունեցել է նրա կյանքի վրա: Այս մասին նա խոսել է People ամսագրին տված հարցազրույցում:
«Ամենը, ինչ ես կարող եմ ասել. իմ ամուսնությունն իր տեսակի մեջ փոխել է ամենը, ինչ ես նախկինում մտածում էի իմ ապագայի մասին, իմ անձնական ապագայի մասին: Բայց ես, ընդհանրապես, միշտ լավատես եմ եղել»,- ժպտալով ասել է Քլունին:
«Իհարկե, նախկինում ես լիովին լավատես չէի այն հարցում, թե ինչ կլինի անձնապես ինձ հետ ապագայում: Բայց հիմա ես հենց այդպիսի լավատես եմ դարձել»,- նշել է Ջորջը:









































