Ամազոնյան հնաբնակների մոտ հայտնաբերել են աղիքային մանրէների մի ամբողջ փունջ: Նոր հետազոտության շրջանակում գիտնականները շփման մեջ են մտել յանոմամի որսորդ-հավաքորդների մեկուսացած ցեղախմբի հետ, որ բնակվում են Ամազորի ջունգլիների հեռավոր լեռներում՝ Վենեսուելայի տարածքում:
Հետազոտողներին հետաքրքրել է այդ մարդկանց առողջական վիճակն ուսումնասիրելու հնարավորությունը, որոնք երբեք չեն ենթարկվել արևմտյան բժշկության ազդեցությանը կամ կյանքի ու սնվելու կերպին:
Այս հնդկացիների աղիքային միկրոֆլորան շատ հարուստ է մանրէների բազմազանությամբ՝ համեմատած մոլորակի մնացած բնակիչների հետ:
Նրանց աղիքային միկրոֆլորայում հայտնաբերվել են գեներ, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ (թեև հնդկացիները երբեք գործ չեն ունեցել այդ դեղամիջոցների հետ): Հայտնաբերված որոշ մանրէներ օգտակար են առողջության համար, օրինակ՝ կանխում են երիկամներում քարերի առաջացումը:
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ դեղերի նկատմամբ կայունության պայքարը իրականում կարող է ավելի բարդ խնդիր լինել, քան թվում է:
Մարդու աղիքներում կան տրիլիոնավոր մանրէներ, որոնք հայտնի են միկրոբներ ընդհանուր անվամբ: Վերջին հետազոտությունները վկայում են, որ արդյունաբերական զարգացած երկրներում մարդիկ ունեն ավելի քիչ աղիքային միկրոբներ, քան Աֆրիկայի, Պերուի ու Պապուա-Նոր Գվինեայի որսորոդ-հավաքորդները՝ հայտնում է Science Advances ամսագիրը:









































