Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը «Չելսի»-ն չի ցուցադրել իր լավահույն խաղը:
«Այս հանդիպմանը երկու թիմերն էլ փորձում էին հաղթանակ տանել: Պատշաճ խաղ էր: Սակայն «Չելսի»-ն չցուցադրեց իր լավագույն որակները: Մենք ցուցադրում էինք, որ պատրաստ ենք պայքարել, և այդ հանդիպումը մեզ համար պարզապես ձևական բնույթ չի կրում»,- BBC-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք` լոնդոնցիները վաղաժամկետ ապահովել են Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:







































