Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահը չի ընտրվել, իսկ երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով exit poll-ի տվյալները:
Exit poll-ի տվյալների համաձայն` Անջեյ Դուդան հավաքել է ձայների 34.8%-ը, իսկ Բրոնիսլավ Կոմորովսկին` 32.2%-ը:
Լեհաստանում այսօր տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որին մասնակցել է 11 մարդ: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին:








































