Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը հայտարարեց, որ Հունաստանը անմտություն է ցուցաբերում երկրի պետական պարտքը վճարելու հարցում, գրում է Bloomberg-ը: Շոյբլը նշում է, որ կառավարությունը ինչ-որ ժամանակ երկրին կարող է հասցնել դեֆոլտի՝ բացարձակապես դա չուզենալով:
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երկիրը կարող է հանկարծ ի վիճակի չլինել վճարելու իր պարտքերը»,- ասում է նախարարը Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին տված հարցազրույցում:
Շոյբլի խոսքով՝ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա Հունաստանին դուրս գալ եվրամիությունից:








































